News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց  ոստիկանության ծառայակից Հայկ Խուդավերդյանը: ՊՊԾ գնդի գրավման ժամանակահատվածում նա եղել է հատուկ միջոցների կիրառման վաշտի հրամանատարի տեղակալ։  Խուդավերդյանը 2016թ. հուլիսի 30–ին  գտնվել է այն մեքենայում, որի հենտամասում սպանվել է ոստիկան Յուրի Տեփանոսյանը:

Վկան դատարանում պատմեց, որ 2016թ. հուլիսի 30–ին Բուռնազյան փողոցից  «Տիգր» զրահապատ մեքենայի հետևից մեկ այլ մեքենայով շարժվել են դեպի Տիգրան Մեծի պողոտա։

«Յուրիի մեքենան էր, աջ ղեկով, գերհոգնած էր, խնդրեց, որ ինքը չվարի։ Ղեկին Ազատն էր, կողքին նստած էի ես, իսկ Յուրան հետևում էր նստած։ Հենց կրակոցը լսվեց՝ շրջվել եմ հետ. Յուրան մարմնով առաջ էր եկել  ու արնահոսում էր։ Ձեռքս դրել եմ ավտոմեքենայի ձայնային ազդանշանին ու բարձր բղավելով վարորդին գոռացել եմ՝ քշի։ Այդ ընթացքում Մհեր Չիլինարյանը մեքենայից իջել է, ճանապարհը բացել, մենք դուրս ենք եկել ու Յուրային տեղափոխել հիվանդանոց»,–պատմեց վկան։

Պատասխանելով մեղադրող Պետրոս Պետրոսյանի հարցերին, վկան ասաց, հնչել է մեկ կրակոց, որևէ մեկին դեպքի վայրում չի տեսել։

Խուդավերդյանն ասաց նաև, Յուրա Տեփանոսյանի և մեքենայում գտնվող մյուս երեք անձիք ունեցել են լավ հարաբերություններ: Մանրամասները` տեսանյութում:

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ