News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիության երկրների կառավարությունները, որոնք պայմանավորվել էին մինչեւ հուլիսի վերջը հայտնել Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենի պաշտոնում Քրիսթին Լագարդին փոխարինողի անունը, առայժմ չեն կարողացել համաձայնության հասնել: Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությանը:

«Այս փուլում, չնայած որոշ թեկնածուներ ավելի մեծ աջակցություն են ստանում, քան մյուսները, լիակատար կոնսենսուս չկա ԱՄՀ ապագա ղեկավարի վերաբերյալ»,- նշել են նախարարությունում:

Financial Times պարբերականը հուլիսի 29-ին, վկայակոչելով ԵՄ-ում աղբյուրին, հայտնել էր, որ այս պահին ԱՄՀ տնօրենի պաշտոնում միայն երեք թեկնածու է դիտարկվում: Պարբերականի տեղեկություններով՝ միասնական թեկնածուին ընտրելիս ԵՄ երկրների կառավարությունները գնահատում են Եվրախմբի նախկին նախագահ, Նիդեռլանդների ֆինանսների նախկին նախարար Յերուն Դեյսելբլումի, Համաշխարհային բանկի գլխավոր գործադիր տնօրեն բուլղարուհի Կրիստալինա Գեորգիեւայի եւ Ֆինլանդիայի Կենտրոնական բանկի ղեկավար Օլլա Ռենի թեկնածության առաջադրման հնարավորությունը:

ԱՄՀ գործադիր խորհուրդը ավելի վաղ հայտարարել էր կազմակերպության նոր տնօրենի ընտրության գործընթաց սկսելու մասին Քրիսթին Լագարդի փոխարեն, որը հրաժարական էր ներկայացրել՝ կապված Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում իր թեկնածության առաջադրման հետ: Ավանդույթի համաձայն՝ ԱՄՀ ղեկավարի պաշտոնը, որի կենտրոնակայանը Վաշինգտոնում է, զբաղեցնում է Եվրոպայի երկրներից մեկի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ