News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Հանիի շրջանում մի խումբ քուրդ զինյալներ նռնականետներով եւ ավտոմատ ինքնաձիգերով գնդակոծել են ոստիկանության վարչությունը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` PKK-ի կողմից ոստիկանության վարչության դեմ իրականացված զինված հարձակումը տեղի է ունեցել մարտի 24-ի երեկոյան: Քուրդ զինյալների կողմից արձակված նռնակներից մեկը  ոստիկանության շենքում հրդեհի պատճառ է դարձել, որն անմիջապես հանգցվել է:

Ոստիկանությունը պատասխան կրակ է բացել քուրդ զինյալների վրա, ովքեր հեռացել են դեպքի վայրից: Ավելի ուշ ժամանել են ոստիկանության հատուկ նշանակության ուժերը` հայտնաբերելու PKK-ի զինյալներին:

 Զոհերի կամ վիրավորների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ