News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր Դիլիջան քաղաքի հյուրանոցներից մեկի բակում փոքր արջի քոթոթ էր պտտվում։ Այս մասին հայտնում է ֆեյսբուքյան օգտատեր Նարինե Բալդրյանը։

«Իրենց ասելով հենց նոր էր եկել փողոցից, հետո պարզվեց, որ առավոտյան ա իրա ոտքով եկել, հետո 2 օր դարձավ ու եկել էր գետի կողմից, բայց հավանաբար 2 օրից ավելի շատ է գտնվել իրենց մոտ, որովհետեւ սովոր էր հյուրանոցի տիրոջը եւ կպած հետեւից գնում էր»,–նշել է նա։

Օգտատերը հայտնում է, որ զանգահարել են «Դիլիջան» ազգային պարկ. «Ազգային պարկի աշխատակիցները մի քանի րոպե հետո արդեն տեղում էին։

Հյուրանոցի տերն իր մեքենայով արջի քոթոթին տարավ ազգային պարկ, մենք նույնպես այնտեղ էինք։

Ազգային պարկից տեղեկացրեցին, որ քոթոթին տեղափոխելու են Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն եւ այնտեղ 10֊15 օր պահվելու է վանդակում, որից հետո բաց է թողնվելու վայրի բնություն։

Այս հարցով ՇԱՏ հետեւողական ենք լինելու։ Վայրի կենդանիների տեղը վայրի բնության մեջ է, ոչ թե ինչ֊որ մեկի բակում կամ վանդակի մեջ պահված»։

Տպել
Ամենաշատ