News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի համար ՀԱՊԿ-ը լուրջ սպառնալիք չի ներկայացնում, հինգշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավստրալիա այցի շրջանակում Ստոլտենբերգը տեղական հետազոտական կենտրոններից մեկում մասնակցել է բանավեճի: Մասնակիցներից մեկը հարց է տվել, թե արդյոք ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ի համար զգալի սպառնալիք ներկայացնո՞ւմ է:

«Ոչ, եւ մի շարք պատճառներով: Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ կազմակերպություն չէ: Երկրներից որոշները ՆԱՏՕ-ի գործընկերներն են: Մենք այն չենք դիտարկում որպես մեր դեմ ուղղված: Ռուսաստանը մտնում է կազմակերպության մեջ, բայց մենք դաշնակիցներից որեւէ մեկի դեմ ոչ մի անմիջական սպառնալիք չենք տեսնում»,- պատասխանել է Ստոլտենբերգը:

ՀԱՊԿ-ի մեջ են մտնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարներին կոչ էին արել 2 կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ կանոնավոր խորհրդակցությունների մեխանիզմ ստեղծել: ՀԱՊԿ-ում նաեւ ՆԱՏՕ-ին կոչ էին արել ավելի սերտ համագործակցություն հաստատել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ