News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ղրղզստանի Հանրապետության «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայան: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ՀՀ վարչապետին օդանավակայանում դիմավորել է Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաք է մեկնել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Նիստը կմեկնարկի օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավարի բացման ելույթով։

Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում և նամականիշի մարման արարողություն:

Այցի շրջանակում նախատեսվում են Հայաստանի վարչապետի հանդիպումները Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ