News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, օգոստոսի 9-ին ՊԲ-ի առանձին հրետանային բրիգադներից մեկն է այցելել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, բարձրաստիճան հյուրերը ծանոթացել են զորամասում, պիլոտային ծրագրի համաձայն, վերջերս ներդրված պարենային ապահովման առանձնահատկություններին, ճաշել զինվորների հետ, ծրագիրն իրականացնող մասնավոր ընկերության պատասխանատուներից հետաքրքրվել գործընթացի հետագա զարգացման հեռանկարներով:

Գրիգորի Մարտիրոսյանը, անչափ կարևորելով ընկերության ղեկավարների պատրաստակամությունը տեղական տնտեսվարողների հետ համագործակցելու և առավելագույնս տեղական արտադրանքի վրա հիմնվելու առումով, վստահեցրել է, որ կառավարությունը կանի հնարավոր ամեն ինչ այս հարցում նրանց աջակցելու համար:

Պետական նախարարն ու ՊԲ հրամանատարը այցելել են նաև <<Էյ բութս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն արդեն իսկ նոր նմուշի ճտքակոշիկներ է մատակարարում ՊԲ զինծառայողներին: Այստեղ հյուրերին ներկայացրել են գերմանական և չինական սարքավորումներով աշխատող գործարանի հնարավորություններն ու արտադրական գործընթացի առանձնահատկությունները, պատրաստակամություն հայտնել, ըստ անհրաժեշտության, մեծացնել արտադրական հզորության ծավալները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ