News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը՝ նշելով, որ իր կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո Հատուկ քննչական ծառայությունը և Գլխավոր դատախազությունը հայտարարել են, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։  Ըստ նրա՝ պետական դավաճանության հոդվածի հատկանիշներ, որոնք պետք է դառնան ապագա իշխանությունների կողմից պարտադիր քննության ենթակա։

Արթուր Ղազինյանի ամբողջական գրառումը՝ ստորեւ․

«Մարտի 1-ի գործով տեղի է ունեցել նախաքննական գաղտնիքի արտահոսք։

Իմ կողմից հանցագործության մասին հրապարակային հաղորդում ներկայացնելուց հետո, ինչպես և սպասվում էր, Հատուկ քննչական ծառայությունը և ՀՀ Գլխավոր դատախազությունը հայտարարեցին, որ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։

Նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստն այլևս անվիճելի է։

Երեկ հայկական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է նախաքննական գաղտնիք հանդիսացող գեներալ մայոր Սամվել Կարապետյանի հարցաքննության ամբողջ տեքստը, իսկ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ՀՔԾ-ից արտահոսքի մասին հանրությանը իրազեկել էր դեռևս մասիսի 9-ին։

Դատախազության և ՀՔԾ գործողությունների տրամաբանությունն ու շարժառիթներն ինձ ամբողջությամբ պարզ են։

Վստահ եմ, որ նշված կառույցներում աշխատում են առավելապես պրոֆեսիոնալ, փորձառու և բանիմաց իրավաբաններ, որոնք չէին կարող անգործություն ցուցաբերել իրենց հեղինակությանն ու վարկանիշին մեծ հարված հասցնող խնդրի առնչությամբ։

Հետևաբար, ինձ ոչինչ չի մնում անել, քան ենթադրել, որ նախաքննության այս ծավալի արտահոսքը կրել է կազմակերպված և կոնկրետ թիրախային բնույթ, որը հրահանգավորված է եղել ՀՀ բարձրագույն իշխանության կողմից և իրագործվել է ՀՔԾ ղեկավարությանը կողմից՝ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի լուռ համաձայնությամբ։

Այստեղ մենք արդեն գործ ունենք ՀՀ Քր. օր-ի 299 հոդվածի՝ պետական դավաճանության հետ, ինչը պետք է դառնա ապագա իշխանությունների կողմից պարտադիր քննության ենթակա։

Ուստի, պետք է արձանագրել, որ նախաքննական գաղտնիքի հրապարակման փաստը չընդունելու և քրեական գործ չհարուցելու որոշումը կրում է բացառապես քաղաքական բնույթ, հետևաբար հետագա գործընթացների ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է առաջին հերթին ՀՀ քաղաքական իշխանության, մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ապա նաև ՀՔԾ ղեկավարի, քննչական խմբի ղեկավարի և անդամների, ինչպես նաև ՀՀ Գլխավոր դատախազության ղեկավար կազմի վրա։

Ռուբեն Մելիքյանի կողմից հանցագործության մասին գրավոր հաղորդման մերժում ստանալուց հետո կհայտարարվի հետագա գործողությունների մասին»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ