News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է դատական իշխանությանն առնչվող ՀՀ արդարադատության նախարարության մշակած օրենսդրական փոփոխությունների փաթեթի ուսումնասիրություն։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հաշվի առնելով, որ ներկայացված օրենսդրական փաթեթի հարցերը մարդու իրավունքների համակարգի տեսանկյունից ունեն սկզբունքային նշանակություն՝ կձևավորվեն նաև կոնկրետ լուծում պարունակող առաջարկություններ։ Ուսումնասիրությունը կիրականացվի նաև միջազգային չափանիշների և այլ երկրների փորձի հիման վրա։

Արդյունքները կուղարկվեն Կառավարություն, ինչպես նաև կհրապարակվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ