News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնած դասախոսների որակավորման մրցույթի ժամանակ հաշվի չի առնվում դասախոսի մասնագիտական ստաժը, գիտական հրապարակումները, դասագրքի հեղինակ լինելը, ուսանողների գնահատականները, մանկավարժական պատրաստվածության աստիճանը, որոնք շատ կարեւոր են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՏՀ դասախոս Արմեն Կարախանյանը՝ հավելելով, որ չափանիշները, որոնք սահմանվել են ռեկտորի պաշտոնակատարի կողմից, կամայական են։

Դասախոսը պատասխանելով Ռուբեն Հայրապետյանի պնդմանը, թե դասախոսները թիրախավորում են միայն լեզվի մասին դրույթը, մինչդեռ այն 13 չափանիշներից միայն մեկն է, ասաց. «Եթե բացեք, նայեք չափանիշները, դրանցից միայն 3-ն են լեզվին վերաբերում, սակայն մենք միայն այս երեքը չենք թիրախավորում։ Այնտեղ անորոշ չափանիշներ են, օրինակ՝ ես կառավարությունում էլ եմ հարցրել՝ ի՞նչ է նշանակում մաթեմատիկայի բազային հմտություններ՝ առանց կոնկրետացնելու, կամ Excel-ի ազատ տիրապետում, կամ դասախոսների վերապատրաստումը բուհը պարտավոր է կազմակերպել, սակայն չի արել եւ մեզանից պահանջում է եւ այսպես շարունակ։ Այսինքն՝ մագիստրատուրան հազիվ՝ 3-ներով ավարտած մարդը, լեզու իմանալով եւ մի քանի բանաձեւեր գրելով, կարող է դասախոս դառնալ, որը տրամաբանական չէ։ Մենք այդ դրույթներն ենք ասում»։

Արմեն Կարախանյանը հերթով թվարկում է չափանիշները, որոնք իրենց համար ընդունելի չեն. «Պահանջներից մեկն էլ միջազգային գիտաժողովների մասնակցությունն է, սակայն նշված չէ, որ մասնագիտական գիտաժողովներ լինեն, այսինքն՝ մարդը կարող է գենդերային հարցերով գիտաժողովի գնալ։ Մյուս չափանիշը մասնագիտական որակավորումը հաստատող միջազգայնորեն ճանաչված աստիճանի առկայությունն է՝ PNP, որը Հայաստանում 1 կամ 2 հոգի ունեն։

Վերջին 5 տարվա ընթացքում տվյալ դասընթացին առնչվող կառավարչական ղեկավար պաշտոնում աշխատանքի փորձ։ Հետաքրքիր է, որ այսօր նա հայտարարեց, որ ռեկտորի համար կարեւոր չէ, դասախոսի համար կարեւոր է։

Ընդ որում՝ այստեղ չկա դասախոսի մասնագիտական ստաժը, գիտական հրապարակումները, դասագրքի հեղինակ լինելը, ուսանողների գնահատականները, մանկավարժական պատրաստվածության աստիճանը, որոնք շատ ավելի կարեւոր են, սակայն նրանք ասում ենք դրանք հին են, մենք առաջադեմ են»։

Նա շեշտում է՝ հնարավոր է անցողիկ միավորը հավաքես, դասաժամեր չունենաս. «Անցողիկը 5 միավորն է, 5-ից ցածր ստացածները դուրս են մնում, բայց հարցը 5 միավորը չէ, կազմել են վարկանիշային ցուցակ, ով շատ միավոր է հավաքել, դասերը նրան են տալիս։ Այսինք կարող է մրցույթը հաղթահարես, բայց դասաժամեր չունենաս»։

Արմեն Կարախանյանը ընդգծում է նաեւ՝ բուհում ստեղծված իրավիճակի պատասխանատուն բուհի ղեկավարությունն է, իրենք էլ թող գտնեն հանգուցալուծման ուղիներ. «Եթե մեկը հույս ունի, որ իմ շահերի պաշտպանությունից հետ եմ կանգնելու, սխալվում է»։

Անդրադառնալով ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսության մեջ գրագողության առկայության մասին հարցին, նա համոզմունք հայտնեց, որ նա կամ պետք է դիմի դատարան այն պնդումների առնչությամբ, որ առկա է գրագողություն, կամ ընդունի, որ կա ։

Դասախոսի համար զարմանալի է, որ ատենախոսությունն ընդունվել է այն պարագայում, երբ 2 ընդդիմախոսները բացասական կարծիք են տվել դրա մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ