News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արդարադատության նախարարությունը Ազգային ժողովի պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Սուրեն Գրիգորյանի հետ համատեղ քննարկումների, ինչպես նաեւ www.e-draft.xn--am--9eet4d, հանրային քննարկման այլ հարթակներում եւ սոցիալական կայքերում բարձրաձայնված մտահոգությունների եւ մեդիափորձագետների դիտարկումների ամփոփման արդյունքում լրամշակել է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից օրենքների նախագծերը:

Լրամշակված նախագծով՝ «Հաշվառում» ձեւակերպումը փոխարինվել է հայտ ներկայացնելու ինստիտուտով: Թեեւ Արդարադատության նախարարությունը բազմիցս պարզաբանել է, որ վերոնշյալ ձեւակերպումը նախագծում օգտագործվել է՝ հիմք ընդունելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում առկա կարգավորումը, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ «հաշվառում» բառի հետ կապված առկա է բացասական ընկալում: Ուստի, տարընթերցումներից եւ տարընկալումներից խուսափելու նպատակով նախագծի լրամշակման արդյունքում ներդրվել է հայտ ներկայացնելու ինստիտուտը։ Այս կապակցությամբ Արդարադատության նախարարությունը վերահաստատում է, որ ինչպես հանրային քննարկման ներկայացված, այնպես էլ լրամշակված նախագծում առկա կարգավորումը մեկ նպատակ է հետապնդում՝ անվճար հիմունքներով հասանելի դարձնել ռեգիստրի տվյալները որոշակի սուբյեկտային կազմի՝ լրատվական գործունեություն իրականցնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար։

Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաեւ համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը եւս հնարավորություն ունենան օգտվել պետության տրամադրած արտոնությունից:

Տեղեկացնենք նաեւ, որ առաջիկա օրերի ընթացքում նախատեսվում են կատարված լրամշակումների վերաբերյալ քննարկումներ խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվամիջոցների շահագրգիռ ներկայացուցիչների հետ։

Տպել