News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թայվանը կշարունակի ավելացնել իր պաշտպանական ծախսերը, քանի որ անվտանգության սպառնալիքները շարունակում են աճել: Այս մասին հայտարարել է Թայվանում ԱՄՆ ներկայացուցիչ Վ. Բրենտ Քրիստենսենը, հաղորդում է AP- ն:

Նա նշել է, որ Վաշինգտոնը «ոչ միայն հետեւել է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ հարթակներ ստեղծելու Թայվանի ոգեւորությանը , այլեւ  սեփական պաշտպանական արդյունաբերության զարգացման հարցում նրա համառությանը»:

Սա ակնարկ էր նախագահ Ցայ Ինգվենի՝ հայրենական ուսումնական ինքնաթիռներ, սուզանավեր եւ այլ սպառազինություններ մշակելու ձգտմանը՝ լրացնելով ԱՄՆ-ից ձեռք բերվող զենքը:

Քրիստենսենը Թայվանում ամերիկյան ինստիտուտի տնօրեն է, որը դե ֆակտո Թայվանում ԱՄՆ դեսպանատատունն  էր այն ժամանակվանից, երբ 1979 թվականին խզվել էին պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ