News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.26
EUR
526.74
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Google-ում հարցումների մեծ մասն ավարտվում է առանց հղումներին անցում կատարելու: Այս մասին վկայում են Jumpshot մարքեթինգային վերլուծական ընկերության տվյալները: Այդպխիսի «դատարկ» հարցումների թիվն աճում է 2016 թվականից եւ շարունակում է աճել, հայտնում է «Կոմերսանտը»:

Jumpshot-ի մասնագետները հունիսին ԱՄՆ-ում վերլուծել են բրաուզերներում 40 մլն որոնման հարցումները եւ պարզել, որ Google-ում որոնումների թիվը, որոնք չեն ավարտվում ըստ հղումների այլ կայքերի ակտիվացմամբ, մեծացել է մինչեւ 50,3 տոկոս:

Բաց թողնվող արդյունքներով անցումները կազմում են 45,3 տոկոս (ներառյալ Google-ի կայքերը կամ ծառայությունները), գովազդային հղումներով ակտիվացումները՝ 4,4 տոկոս:

Սա վերջին տարիներին որոնման համակարգի համար վատթարագույն ցուցանիշն է: Անհաջող հարցումների թիվն աճում է 2016 թվականից, երբ այն կազմել է 43,9 տոկոս: 2016-ի 1-ին եռամսյակում օգտատերերը հղումներով անցել են 54,01 տոկոս դեպքերում (գովազդին անցումները կազմել են 2,1 տոկոս): 2017-ի 2-րդ եռամսյակում հղումներով ակտիվացմամբ հարցումների թիվն առաջին անգամ իջել է 50 տոկոսից եւ շարունակել է նվազել: Միաժամանակ, գովազդների ակտիվացման թիվը շարունակել է աճել. 2017-ի 3-րդ եռամսյակում դրանց թիվն անցել է 3 տոկոսից, իսկ 2019-ի 2-րդ եռամսյակում՝ 4 տոկոսից:

Google-ի բջջային հավելվածում առանց հղումներին անցնելու հարցումների թիվը կազմում է 61,9 տոկոս, ինչը լուրջ թռիչք է 2016 թվականի հունվարից սկսած, երբ այս ցուցանիշը հավասար էր 55,1 տոկոսի: Բաց թողնվող արդյունքներով ակտիվացումների թիվը 44,9 տոկոսից նվազել է մինչեւ 38,1 տոկոս, փոխարենը՝ գովազդին անցումներն աճել են 3,3 տոկոսից մինչեւ 11,4 տոկոս:

Այդուհանդերձ, ԱՄՆ-ում Google-ը շարունակում է մնալ ամենատարածված որոնման համակարգը. որոնման բոլոր հարցումների 94 տոկոսն ուղարկվում է Google-ին պատկանող ծառայություններ: Որոնման հիմնական համակարգին բաժին է ընկնում 69,4 տոկոս, Google Images-ին՝ 20,5 տոկոս, YouTube-ին՝ 2,98 տոկոս, Google Maps-ին՝ 0,75 տոկոս: 1 տոկոսից ավելի բաժին ունեն միայն Amazon-ը (1,99 տոկոս), Yahoo!-ն (1,41 տոկոս) եւ Bing-ը (1,18 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը տեսազանգերի համար սարքեր է ներկայացրել
Սարքերը կարելի է կառավարել Amazon Alexa ձայնային օգնականի աջակցությամբ․․․
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «N2» համաժողովը
Նոր ձեւավորված նախարարության առաջնահերթություններից է Հայաստանում թվային տնտեսության զարգացումը, որի համար շատ կարեւոր են նման...
Facebook-ն ուզում է ստեղծել ակնոց, որը կփոխարինի սմարթֆոնին
Ակնոցը կառավարել հնարավոր կլինի ձայնային հրահանգների միջոցով․․․
Facebook-ը ստեղծում է անկախ դիտորդական մարմին
Որին օգտատերերը կարող են բողոքել կոնտենտի ոչ իրավաչափ հեռացման դեպքում…
Փոխվել են հոբելյանական 15-րդ ԴիջիԹեքի անցկացման օրերը
Հայտնի է, որ այդ պատվիրակությունների թվում կլինի նաեւ WCIT 2019-ի նախարարական համաժողովի՝ շուրջ 33 նախարարից բաղկացած պատվիրակությունը...
WhatsApp-ն օգտատերերի լուսանկարները պահպանել է այլ օգտատերերի սարքերի մեջ
Խոցելիությունը հայտնաբերվել է հաղորդագրությունները ջնջելու հետ կապված ֆունկցիայում...