News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն թաքցնում է զինծառայողի մահվան փաստը:

«Օգոստոսի 14-ի երեկոյան մեզ հայտնեցին, որ իմ եղբայրը՝ Միկյաիլ Գաչաեւը, նույն օրն առավոտյան ինքնասպանություն է գործել զորամասում: Մանրամասները մենք չգիտենք եւ ուզում ենք, որ գործը հետաքննվի», - Turan-ին ասել է զինվորի եղբայր Մուշֆիգ Գաչաեւը:

«Մենք ուզում ենք պարզել՝ եղել է արդյոք ինքնասպանություն: Ինչու 8 ամիս ծառայող զինվորը հանկարծ ինքնսպանություն է գործում: Հուլիսին նա արձակուրդում էր, իսկ հետո վերադարձավ ծառայության: Նա հոգեկան խանգարումներ չուներ, չնայած մեզ վստահեցնում են, որ մայիսին նա կռվել էր ծառայակցի հետ, իսկ ռազմական դատախազությունը հետաքննում էր այդ փաստը: Մեզ ասում են, որ եղբայրս նամակ է գրել, որտեղ ներողություն է խնդրում ծնողներից այդ քայլի համար: Բայց նամակը մեզ ցույց չեն տալիս», - ասել է մահացածի եղբայրը:

«Ամենից շատ ինձ տխրեցնում է այն, որ իմ եղբորն առանց մեզ տեղյակ պահելու թաղելու են՝ առանց զինվորական պատիվների», - նշել է նա:

Turan-ին չի հաջողվել ՊՆ-ից եւ ռազմական դատախազությունից մեկանաբնություն ստանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ