News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Իմ հոր հասցեին հնչած մեղադրանքներն անհիմն են: Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոք ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ  այս մասին ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Նշենք, որ ակցիայի  մասնակիցներից մեկը Վարագ Սիսեռյանի հորը մեղադրել էր նրանում, որ նրան է պատկանում  լիբանանյան ընկերությունը, որը Ամուլսարի հանքավայրում ուսումնասիրություն է իրականացրել, ինչն առիթ է դարձել, որ Տիգրան Ավինյանն այն օգտագործի կոռուպցիոն սխեմայի մեջ:

«Խելամիտ մարդիկ չեն հավատա դրան, եթե նրանք չեն ուղղորդվում որեւէ մեկի կողմից եւ ունեն իրենց տեսակետը», - նշեց նա:

Ակցիայի մասնակիցները փոխանցեցին նամակը եւ հարցրեցին՝ ինչու եզրակացությունում հաշվի չի առնվել Կեչուտի ջրամբարի վրա ազդեցությունը:

Սիսեռյանը հավելեց, որ կպարզի՝ կարող են արդյոք ակցիայի մասնակիցներին ընդունել Կառավարությունում եւ քննարկել այդ հարցը:

Հիշեցնենք, որ նախօրեին Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին: Նրա խոսքով՝  Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի եւ Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջեւ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին:

 

 

Հիշեցնենք, որ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ