News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ «անչափ լավ անձնական հարաբերություններ ունի», եւ հույս է հայտնել, որ դրանք «ինչ-որ ավելի մեծ բանի կփոխվեն»:

«Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում Բոլթոնն ասել է, որ իր կարծիքով՝ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը «ընդհանուր ռազմավարական շահեր ունեն, մասնավորապես կապված Չինաստանի ռազմական հզորության աճմանը արձագանքի հետ»:

«Նախագահ Թրամփը կարծում է, որ նախագահ Պուտինի հետ անչափ լավ անձնական հարաբերություններ ունի: Մենք մի ամբողջ շարք հարցերի շուրջ մի քանի հանդիպումներ ենք ունեցել: Տառացիորեն 2 շաբաթ առաջ Երուսաղեմում ես հանդիպել եմ իմ ռուսաստանցի գործընկերոջ եւ մեր ընդհանուր իսրայելցի գործընկերոջ հետ: Դա ազգային անվտանգության հարցերով խորհրդականների եռակողմ հանդիպում էր՝ նվիրված Սիրիային, Սիրիայում Իրանի ներկայությանը: Այնպես որ, մենք նրանց հետ խոսում ենք, նրանց հետ երկխոսություն ենք վարում ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: Բայց շատ հարցերում, իհարկե, տարաձայնություններ ունենք»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Թրամփը հույս ունի, որ Պուտինի հետ անձնական հարաբերությունները ինչ-որ ավելի մեծ բանի կփոխվեն: «Դրանից բացի, մենք նրանց հետ բանակցություններ ենք վարել ՄՓՀՀ պայմանագրից դուրս գալու կապակցությամբ: Մենք նրանց ասել ենք, որ նրանք պայմանագիրը խախտել են (դա այդպես էլ եղել է), բայց մենք դուրս գալու համար այլ պատճառներ էլ ունեինք՝ միջին հեռահարության չինական հրթիռների սպառնալիքի պատճառով, որոնք սպառնում են նաեւ Ռուսաստանին, ընդ որում՝ ավելի շատ, քան Միացյալ Նահանգներին: Ուստի ես կարծում եմ, որ կան ընդհանուր ռազմավարական շահեր, հատկապես Չինաստանի աճող ռազմական հզորությանն առնչվող: Ես այս մասին խոսել եմ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, որ կլինեն նաեւ այլ ընդհանուր շահեր»,- ասել է Բոլթոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ