«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները կհրապարակվեն վաղը՝ օգոստոսի 17-ին:
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը կհրապարակի «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի հիմնական բանախոսների անունները օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ին «Արմենիա Մարիոթ հոթել Երևանի» «Թագուհի Էրատո» սրահում։
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։