News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Երեւանում օգոստոսի 24-ից սեպտեմբերի 28-ը կանցկացվի Առաջին միջազգային ֆոտո փառատոնը Հայաստանում (Armenian International Photo Fest):

Այս միջոցառմանը կմասնակցեն նկարիչներ ամբողջ աշխարհից եւ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալ Հայաստանի պատմության եւ մշակույթի հետ:

Լուսանկարչական հայկական միջազգային  փառատոնի մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Երեւանի կենտրոնում՝ 38 ցուցահանդեսային հարթակներում:

Այսպիսով Հայաստանի մայրաքաղաքը կվերածվի բաց երկնքի տակ լուսանկարչական ցուցահանդեսի, որտեղ 30 օրվա ընթացքում բազմաթիվ վարպետության դասեր, նկարիչների հետ հանդիպումներ եւ սեմինարներ կանցկացվեն: Հարթակների թվում Երեւանի քաղաքապետարանի շենքն է, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարաննները, թանգարանները եւ այլ վայրեր:

Dvin Music Hall-ն իր դռները կբացի բացման պաշտոնական արարողությանը եւ հաղթողներին պարգեւատրելու համար, որոնք մրցանակներ կստանան 7 անվանակարգերում:

Պատվավոր մասնակիցների թվում կլինեն Լեյֆ Դրեբին (Դանիա), Անտոնիո Մորան (Իսպանիա), Մաուրո Լովեկիոն (Իտալիա), Այման Լոտֆին (Եգիպտոս) եւ այլ լուսանկարիչներ:

Ընդհանուր առմամբ 16 երկրներից ավելի քան 500 մասնակիցներ ներկայացրել են իրենց աշխատանքները: Լուսանկարիչները ներկայացնում են Ֆրանսիան, Հնդկաստանը, Իրանը, Նիդերլանդները, Ռուսաստանը, Լեհաստանը, Հունգարիան եւ այլ երկրներ:

Թովմասյանի բարեգործական հիմնադրամը, all.me-ն եւ Dvin Music Hall-ը  փառատոնի հիմնական գործընկերներից են: Փառատոնը կանցկացվի քաղաքապետարանի հովանու ներքո:

All.me-ն՝ որպես թվային գործընկեր, կներկայացնի ցանկացած թվային տեղեկատվություն լուսանկարիչների եւ փառատոնին ներկայացված նրանց աշխատանքների մասին:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առեւտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50 տոկոսը կիսում է օգտատերերի հետ:

Հետեւեք մեզ  all.me սոցցանցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
all.me. նորարարական վճարային ծառայությունների ներդրումը կօգնի մեծացնել առեւտրի արդյունավետությունը (ֆոտո)
Արտակ Թովմասյանը հավելեց, որ բոլոր որոշումներն անհրաժեշտ է շատ արագ կայացնել՝ հաշվի առնելով այն, որ աշխարհում ամեն ինչ շատ արագ է փոխվում...
all.me-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել ԵՏՄ տրանզիտային ներուժի բարձրացմանը (ֆոտո)
all.me-ի տնօրենների խորհրդի նախագահն ասաց, որ, որպես կանոն, սովորական անդրսահմանային փոխանցումը այսօր տեղի է ունենում SWIFT համակարգի միջոցով...
ԵՏՄ տարածքում ապրանքների մասին տեղեկատվությունը պետք է պահվի միասնական ռեսուրսում.Սիլուանով
Մեկ միասնական ռեսուրս է հարկավոր ԵՏՄ ապրանքների մասին տեղեկությունը պահելու համար...
WCIT 2019 տոմսերը հնարավոր է գնել meMarket հարթակում 25% զեղչով
Տոմսերը կարելի է ձեռք բերել WCIT կայքում, ինչպես նաև meMarket- ում...
all.me թվային հարթակը ՝ WCIT 2019 հատուկ գործընկեր
all.me թվային հարթակ է, որը գործում է օգտատերերին խրախուսելու և պարգևատրելու եզակի մեթոդով...
Պարգեւատրվել են Առաջին հայկական միջազգային լուսանկարչական փառատոնի լավագույն լուսանկարիչները (ֆոտո)
Հատուկ մրցանակներ շնորհեցին ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանատունը, Իջեւանի գինու գործարանը, Profal ընկերությունը եւ Photolure գործակալությունը…