News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը


Գրեյթեր Ռոչեսթեր  միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակցին աշխատանքից ազատել են տարօրինակ արարքից հետո, երբ նա մաքսային զննությունն անցած ճանապարհորդին հանձնել է գրություն, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ  ես», հայտնում է Fox News- ը:

Դեպքը տեղի է  ունեցել հուլիսի վերջին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ: Ճանապարհորդ Նիլ Սթրասներին մոտեցել է անծանոթ աշխատակցուհի եւ նրան ձեռագրով գրված գրություն փոխանցել, որտեղ գրված է եղել. «Դու այլանդակ  ես»:

Սթրասները պատմել է, որ  մաքսային զննության ժամանակ նրա մոտ խնդիրներ չեն ծագել, նա վերցրել է գրությունը եւ գնացել, երբ աշխատակցուհին գոռցել է նրա հետեւից.  «Դու պատրաստվում ես բացե՞լ գրությունը»:

Տարօրինակ միջադեպի տեսանյութը սոցցանցերում տարածվել է եւ դիտվել 2200 անգամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ