News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը «բավականին համոզիչ փաստարկ» է ներկայացրել  ընկերության վրա չինական ապրանքների սակագների ազդեցության մասին՝ նշելով, որ իր գլխավոր մրցակից Samsung-ը արտադրանքի մեծ մասը թողարկում է Հարավային Կորեայում եւ մաքսատուրքեր վճարելու անհրաժեշտություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Fox News-ը:

Թրամփն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ չինական ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը կհետաձգի: Նոր 10-տոկոսանոց սակագները պետք է ուժի մեջ մտնեին սեպտեմբերի 1-ին եւ կազդեին iPhone-ի եւ iPad-ի վրա:

Թրամփը մայիսին բարձրացրել էր մոտ 200 մլդ դոլարի չինական ներմուծման մաքսատուրքերը՝ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս, սակայն հետո Կանադայի եւ Մեքսիկայի համար հետաձգել էր պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը:

«Ես Թիմ Կուկի հետ շատ լավ հանդիպում եմ ունեցել,- ասել է Թրամփը: - Ես շատ եմ հարգում Թիմ Կուկին, եւ Թիմն ինձ հետ խոսել է մաքսատուրքերի մասին: Նա լավ օրինակ բերեց այն մասին, որ Samsung-ը իրենց թիվ մեկ միցակիցն է եւ մաքսատուրքեր չի վճարում, քանի որ բազավորված է Հարավային Կորեայում: Apple-ի համար դժվար է մաքսատուրքեր վճարել, եթե իրենք մրցակցում են շատ լավ ընկերության հետ, որը դա չի անում: Սա ծանրակշիռ փաստարկ է, ուստի ես այդ մասին մտածում եմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Իլոն Մասկին հրավիրել է 2024 թվականի Թուրքիայի տեխնոլոգիական ցուցահանդեսին
Հավատում եմ, որ փոխշահավետության վրա հիմնված համագործակցությամբ․․․
Իրատեսական է ՏՏ, թվայնացման, կիբեռանվտանգության ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը. Լյուքսեմբուրքի դեսպան
ԲՏԱ նախարարն ընդունել է Լյուքսեմբուրգի նորանշանակ դեսպանին...
Ղարաբաղ Տելեկոմի հեռախոսահամարները կշարունակեն գործել ՀՀ տարածքում` գրանցվելով Team Telecom Armenia-ի ցանցում
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ղարաբաղ Տելեկոմի Ձեր հեռախոսահամարները…
Մեր նպատակն է Իսրայելն արհեստական ​​ինտելեկտի ոլորտում աշխարհի թիվ 3 երկիրը դարձնել. Նեթանյահու
Արդեն մի քանի ամիս է, ինչ մշակում եմ ազգային ծրագիր...
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը վերապատրաստման անվճար դասընթացներ կանցկացնի արցախահայերի համար
Եկեք միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր հայրենակիցների ոտնահարված...
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Ամենաշատ