News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին, ու վրայովս քայլելով փորձում էին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել աղջկան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

«Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին, ու վրայովս քայլելով փորձում էին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել աղջկան։ Ես առաջինն էի, որ Փաշինյան Նիկոլի այդ արտահայտությունը հրապարակային քննադատության ենթարկեցի, հեղափոխական էյֆորիայով տարված հանրությունը միայն խրախուսում էր նրան, իսկ ավագանու թեկնածուները, որոնք մեկ շարքով կանգնած էին նրա հետևում, ծափահարում էին նրան ակնհայտ բռնության կոչերը։

Հիմա կարող եք գալ ու տեսնել եր վրայի կապտուկներն ու հպարտորեն ծափահարել Փաշինյան Նիկոլին, որը մեր մարմինների վրա քայլելով հանք է ուզում բացել ու խորտակել նաև ձեր երեխաների ապագան ու առողջությունը։

Բայց բացի դրանից, կեղծ ժողովրդավար խաղալու ժամանակն անցավ, իրական ժողովրդավարության կայացումն այսօր էր, երբ պետք է բաց լինեին Բաղրամյան 26-ի դարպասները քաղաքացիների առջև, ու փոկվեցին։

Իրական ժողովրդավարությունն այսօր էր, երբ պետք է որ չփակվեին ԱԺ-ի դարպասները՝ խորհրդարանի այգում հանրային քննարկում անելու ցանկություն ունեցող քաղաքացիների առջև, բայց փակվեցին։

Իրական ժողովրդավարությունն այսօր էր, երբ Փաշինյան Նիկոլը պետք է և պարտավոր էր դուրս գար ավտոշարասյունով Ջերմուկից իր հետ հանդիպելու ակնկալիք ունեցող պայքարող և հպարտ քաղաքացիներին, բայց անգամ քիթը չհանեց նստավայրից։

Ժողովրդավարությունը ԱԺ-ի այգում լվացք անելով ու զբոսաշրջիկներին շրջայցեր կազմակերպելով չի, այլ իրական հանրային քննարկումներ ու նոր իմաստներ, նորովի քաղաքականություն մշակելու ու այդ մոտեցումները կայնքի կոչելու մեջ է։

Այսօր փակվեցին Բաղրամյան 26-ի և ԱԺ-ի դարպասները՝ քաղաքական խոսակցության, քաղաքական քննարկման առջև։ Մնացած ամեն բան լվացք է, ուրիշ ոչինչ»,–գրել է նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ