News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բեռնի կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչները մտադիր են այցելել Հայաստան և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան և իրավապաշտպան, բնապահպան Նազելի Վարդանյանը՝ մեկնաբանելով Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը։

Նազելի Վարդանյանը հիշեց, որ Հայաստանը վավերացրել է Վայրի բնության մասին Բեռնի կոնվենցիան։ Կողմերը դրա մեջ մտնում են իրենց «զմրուխտե գոտիների» համաձայն։ Սրանք այն տարածքներն են, որտեղ հարուստ է կենդանական աշխարհը, և այն պետք է խստորեն պաշտպանվի կառավարության կողմից՝ համաձայն սույն կոնվենցիայի:

Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը։ «Մենք մի քանի անգամ կապվել ենք այս կոնվենցիայի քարտուղարության հետ, որը հետևում է դրա իրականացմանը։ Նրանք մի քանի անգամ նամակներ են ուղարկել բնապահպանության նախարարություն՝ պահանջելով դադարեցնել Ամուլսարի շրջակայքում կենդանական աշխարհին վնասող ցանկացած գործունեություն։

Նախարարությունը մի քանի անգամ պատասխանել է, որ մտադիր է վերանայել այդ վայրերը և Ամուլսարը բացառել այս ցանկից։ Մի քանի անգամ մատչելի լեզվով պատասխանել են, որ Հայաստանն իրավունք չունի վերանայել այս ցուցակը, քանի որ կոնվենցիայի մեջ է մտել այս ցուցակով»,- նշեց Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ պետությունն իրավունք ունի ընդլայնել ցուցակը, բայց ոչ նվազեցնել։

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 3-ը տեղի է ունեցել քարտուղարության նիստ։ Մենք նորից դիմեցինք, և հանդիպման հարցերից մեկը վերաբերում էր Ամուլսարին։ Նրանք արձանագրել են ՀՀ կառավարության կողմից թույլ տրված կոնվենցիայի բոլոր խախտումները և ընդունել ՀՀ կառավարության պարտավորությունների ցանկը։ Առաջին կետն այն է, որ կառավարությունը պարտավոր է արգելել հանքարդյունաբերությունը Ամուլսարում։ Երկրորդ՝ պետք է ստեղծել «Ջերմուկ» ազգային պարկը, և Ամուլսարի տարածքը ներառել որպես հատուկ պահպանվող տարածք։ Երրորդ՝ պետք է նոր փորձաքննություն անցկացվի։ Չորրորդ՝ արձանագրվել է, որ ծրագրի իրականացման հետ կապված եղել են քաղաքացիական հասարակության իրավունքների խախտումներ և ակտիվիստների, բնապահպանների, իրավաբանների և այլնի նկատմամբ հետապնդումների զանգվածային դեպքեր, բազմաթիվ գործեր են եղել բնապահպան ակտիվիստների նկատմամբ։

Ցանկություն են հայտնել գալ ու տեղում տեսնել իրավիճակը։ Որոշումն ուղարկվել է դեկտեմբերի 7-ին։ Սա շատ խիստ հրահանգ է մեր կառավարությանը, և զարմանալի է, որ քարտուղարության եզրակացությունը ստանալուց հետո նման որոշում է կայացվել»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ աշխարհում չափազանց բացասական են վերաբերվում պարտավորությունները չկատարելուն։

 

Մարիամ Լևինա

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
«Ամուլսարը պետք է սար մնա եւ վերջ. Այն չենք զիջելու». «Ամուլսարի պահապանների» բաց նամակը
Մենք՝ Ամուլսարի մետաղական հանքի ծրագրի դեմ արտահայտված մարդիկ, լինելով տարբեր բնագավառներից, ունենալով տարբեր մասնագիտություններ և ապրելով...
Ամենաշատ