News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Կրասնոդարում քրեական գործ են հարուցել 35-ամյա «օրենքով գող» Դավիթ Ջանգիձեի (Դաթո Կրասնոդարսկի) նկատմամբ, հաղորդում է «Լենտա»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրին:

Ջանգիձեն մեղադրվում է ՌԴ ՔՕ 210.1 հոդվածով («Հանցավոր հիերարխիայում բարձր դիրք զբաղեցնելու մասին»): Հոդվածով նախատեսվում է մինչեւ 15 տարվա ազատազրկում եւ տուգանք մինչեւ 5 մլն ռուբլու չափով: Դատարանի որոշմամբ նրան ձերբակալել են օգոստոսի 19-ին, մոտ ժամանակներս նրան մեղադրանք կառաջադրվի:

ՌԴ ՔԿ տարածաշրջանային վարչությունը պարբերականի հետ զրույցում հաստատել է տեղի «օրենքով գողերից» մեկի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստը, սակայն ազգանունը հրաժարվել է նշել:

«Քննության տվյալներով՝ 2013թ. հունիսից Կրասնոդարի 35-ամյա բնակիչը հանցավոր շրջապատում բարձր դիրք է զբաղեցրել: Անձինք, որոնք ավելի ցածր քրեական կարգավիճակ են ունեցել, ենթարկվել են նրա հրամաններին: Ինքը՝ ձերբակալվածը, քրեական գաղափարախոսության աջակից է»,- պատմել է վարչոթյան պաշտոնական ներկայացուցիչ Էլլա Տյուկովան:

Նրա խոսքով՝ կասկածյալը տարածել եւ պահպանել է հանցավոր ավանդույթներն ու տվյալ շրջապատի սովորույթները: Հանցավոր շրջապատում նա ունեցել է անվերապահ հեղինակություն ու շահադիտական նկատառումներից իր ազդեցությունը տարածել Կրասնոդարի երկրամասում:

Դավիթ Ջանգիձեն, օպերատիվ տվյալներով, 2009 թվականից Կրասնոդարի երկրամասի «նայող» է նշանակվել, ապա «թագադրվել» 2013թ. Հռոմում վրացի «օրենքով գողերի» «սխոդկայի» ժամանակ: Կարգավիճակ է ստացել Ռուսաստանի տարածքում եւս 5 «նայող», այդ թվում՝ Բոնդո Ստուրուա (Բոնդո Ղազախստանսկի), Գեորգի Տորանձո (Գոգա Քութայիսսկի), Ռաժդեն Շուլայա (Ռաժդեն Պիտերսկի), Իլյա Գագլոեւ (Իլո Կալինինգրադսկի) եւ Արտյոմ Սարգսյան (Արտյոմ Սարատովսկի): Ջանգիձեն նրանցից ամենաերիտասարդն էր, այդ ժամանակ նա 29 տարեկան էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալվադորի խորհրդարանը երկարացրել է արտակարգ դրության ռեժիմը հանցավորության դեմ պայքարի համար
Սալվադորում հերթական անգամ երկարացվել է արտակարգ դրության ռեժիմը...
Խոշորագույն կարտելներից մեկի կոլումբացի նարկոբարոնը ԱՄՆ-ում դատապարտվել է 45 տարվա ազատազրկման.
Դել Գոլֆո կլանը հզոր թմրակարտել է, որը վերահսում է դեպի Մեքսիկա և ԱՄՆ կոկաինի․․․
Հայաստանում կես տարում սպանության դեպքերի 50 տոկոս աճ է գրանցվել
Ավելացել է նաև հրազենով կատարված սպանությունների թիվը․․․
Սալվադորի խորհրդարանը հավանություն  է տվել ավազակախմբերի անդամների խմբային դատավարությունների անցկացմանը
Սալվադորի խորհրդարանը օրենսդրական փոփոխություններ է կատարել...
Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա...
Չեռնոգորիայում ձերբակալվել է Կուբանը «նայող» Ժորիկ Մանուկյանը (Թբիլիսցի)
Գեորգի Մանուկյանը ձերբակալվել է Չեռնոգորիայի «Տիվատ» օդանավակայանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ