News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը գոհունակությամբ նշել է, որ ԱՄՀ եւ ՀՀ միջեւ գործակցությունը միշտ արդյունավետ եւ կարեւոր է եղել: ԱՄՀ համընդգրկուն ֆինանսական եւ տեխնիկական աջակցության ծրագրերն էական ազդեցություն են ունեցել Հայաստանում մակրոտնտեսական կայունության ապահովման եւ իրականացվող տնտեսական քաղաքականության հանդեպ վստահության կառուցման գործում:

Արթուր Ջավադյանը նաեւ բարձր է գնահատել ԱՄՀ դերը Հայաստանի մակրոտնտեսական զարգացումները օտարերկրյա ներդրողներին եւ գործընկերներին անաչառ ներկայացնելու առումով:

ԿԲ նախագահը հիշատակել է 2019 թ-ի մայիսին ԱՄՀ խորհրդի կողմից Հայաստանին 36 ամիս ժամկետով «Սթենդ‐Բայ» տեսակի վարկային միջոցների տրամադրման հաստատման փաստը, որը երկրում  մակրոտնտեսական կայունության եւ համակարգային բարեփոխումների շարունակականության եզակի խարիսխներից մեկն է:

Նա նշել է նաեւ Հայաստանի մասով Ֆինանսական հատվածի գնահատման ծրագրի (FSAP) ամբողջական վերանայման գործում ԱՄՀ ներդրած ջանքերի մասին՝ հատուկ շեշտելով, որ զեկույցում արտացոլված ֆինանսական հատվածի զարգացման առաջնահերթությունների վերլուծության դրույթները գործուն դեր են խաղում Հայաստանում ֆինանսական կայունության պահպանման համար, եւ ներառված են ԿԲ աշխատանքային օրակարգում:

Արթուր Ջավադյանը հակիրճ ներկայացրել է տնտեսական աճի, դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության մասով առկա զարգացումները, Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, պատասխանել հյուրերի հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ