News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Alex and Ani» ոսկերչական բրենդի հիմնադիր Քերոլայն Ռաֆայելյանի ընկերությունը հետ է կանչել Ամերիկայի Բանկի (Bank of America) դեմ 1,2 մլրդ դոլարի չափով հայցը, որում ասվում էր «գենդերային կողմնակալության եւ ագահության» մասին:

The Providence Journal-ը հայտնում է, որ ընկերությունը համաձայնել է ինքնակամ չեղարկել հայցը բանկի հետ գաղտնի համաձայնության հասնելուց հետո:

Bank of America-ի դեմ ուղղված հայցում ասվում էր, որ ընկերությունը փորձում է կանանց զրկել ընկերություններում ղեկավար պաշտոններից: Հայցում նաեւ ասվում էր, որ բանկը սխալմամբ սառեցրել է 50 մլն դոլարի չափով կրեդիտային գիծը:  

Բանկի ներկայացուցիչն ամսագրի հետ զրույցում ասել է, որ ընկերությունը հայցի չեղարկման հետ կապված որեւէ վճարում չի ստացել, եւ բանկը հերքում է մեղադրանքները:

Նշենք, որ Քերոլայն Ռաֆայելյանն ընկերությունն անվանել է իր դստրերի պատվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ