News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական բնապահպանական ճակատը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է այն հարցադրումները, որոնք կարելի է ուղղել իշխանություններին:

Հայտարարության մեջ ասվում է.

«Այսյօր ժամը 11։00 Քննչական կոմիտեում ասուլիս է Ամուլսարի հարցով։ Ահա այն հարցերի մի մասը, որ կարելի է իրենց ուղղել․

✅ Հարց 1․ Ձեզ դիմել են, որ հրապարակեք նաեւ Էլարդ-ի նախնական բոլոր զեկույցներն ու մինչեւ վերջնական զեկույցի հրապարակումը Լիդիանի հետ եղած հաղորդակցությունները։ Ե՞րբ եք հրապարակելու դրանք։

✅ Հարց 2․ Ինչո՞ւ է շահագրգիռ կողմ հանդիսացող Լիդիանը ներգրավվել քննչական գործընթացի մեջ, ներկայացրել մեկնաբանություններ, առարկություններ, եւ ինչո՞ւ ոչ մի այլ կողմի այդ հնարավորությունը չի տրվել։

✅ Հարց 3․ Ի՞նչ նպատակով է կազմվել մեմորանդում կոչվող փաստաթուղթը, ու՞մ առաջարկով կամ նախաձեռնությամբ եւ ի՞նչ կապ ունի այն հարուցված քրեական գործի հետ։ Ո՞ր իրավասությունների շրջանակներում է քննչական կոմիտեն Լիդիանի հետ քննարկել դրա մեջ նշված միջոցառումների իրականացնելու կամ չիրականացնելու հարցերը:

✅ Հարց 4․ Ի՞նչ մասնագետների հետ է Քննչական կոմիտեն քննարկել Լիդիանի պատասխանների հավաստիությունը, ինչպես նաեւ այն պնդումները, որ արվել են վարչապետի հետ խորհրդակցության ժամանակ: Նշեք անունները եւ թե ինչ գիտական կառույցներ են ներկայացնում:

✅ Հարց 5․ Ինչո՞ւ ձեր հրապարակած վերլուծության մեջ քննչականն անվերապահորեն հավատացել է Լիդիանի պնդումներին եւ հավաստիացումներին՝ անգամ այն դեպքերում, երբ Էլարդ-ի փորձագետները դրանք չեն ընդունել։

✅ Հարց 6․ Էլարդ-ի զեկույցում կան մի քանի տասնյալ լրջագույն բացթողումների մասին հստակ տեղեկություններ, որոնք թույլ չեն տալիս ճիշտ գնահատել բնական միջավայրի եւ մարդկանց առողջության վրա ազդեցության իրական ծավալները։ Ինչպե՞ս եք այդքանից հետո դուք գտել, որ զեկույցը դրական է, իսկ քրեական գործը պետք է կարճել։

✅ Հարց 7․ «Գնահատումների թերի են, համապատասխան հետեւություններն անվստահելի։ Հետեւաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»։ Սա գրված է Էլարդ-ի զեկույցում, Ինչպե՞ս եք դուք սրանից հետո պնդում, որ վտանգ չկա։

✅ Հարց 8․ Չե՞ք կարծում, որ Էլարդ- զեկույցում կան բազմաթիվ հիմքեր այլ քրեական գործեր հարուցելու համար՝ նաեւ Լիդիան Արմենիա ընկերության նկատմամբ։

✅ Հարց 9․ Կասե՞ք նախկին փոխոստինապետի անուն ազգանունը՝ ում գրության հիման վրա հարուցվել է այդ քրեական գործը։ Ինչպե՞ս է ձեր մոտ հայտնվել այդ գրությունը։

✅ Հարց 10․ ՀԲՃ-ի անդամները ձեզ փոխանցել են փաստեր եւ հաղորդումներ ինչպես անցած տարի, այնպես էլ 2019 թվականին։ Դրանք վերաբերում են նաեւ 2013-2016թթ հնարավոր կոռուպցիոն կամ հովանավորչական ուղիներով կառավարության որոշումներ ընդունելուն։ Ի՞նչ եք արել այդ փաստերի ստուգման ուղղությամբ, ինչպե՞ս տեղեկանանք դրանց արդյունքներին։

✅ Հարց 11․ Լիդիանին հողեր վաճառելու գործընթացում կոռուպցիոն գործարքների բացահայտումներն ավարտվելու են միայն Գնդեվազի նախկին գյուղապետո՞վ, թե պատրաստ եք այլ փաստեր էլ հայտնաբերել եւ ավելի բարձր պաշտոնյաներին ուսումնասիրել։

✅ Հարց 12․ Չե՞ք ուզում պարզել, թե ՀՀ կառավարության եւ Լիդիանի միջեւ եղած ի՞նչ խնդիրներ է հարթել 2013 թվականին ներկայիս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ով այն ժամանակ եղել է Լիդիանի տնօրենների խորհրդի անդամ, ոչ գործադիր տնօրեն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ