News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանիայի նախկին միապետ Խուան Կառլոս Առաջինին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ կկատարվի սրտի վիրահատություն, հայտնում է Associated Press-ը: 

Իսպանիայի 81-ամյա նախկին միապետի առաջիկա վիրահատության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով թագավորական պալատին, հայտնում են, որ վիրահատությունը նախատեսվել էր հունիսին բուժզննում անցնելուց հետո:

Ուրբաթ երեկոյան կլինիկա գալով՝ Խուան Կառլոսը լրագրողներին ասել է. «Դուք ինձ կտեսնեք դուրս գալիս»:

Խուան Կառլոս Առաջինը հօգուտ որդու գահից հրաժարվել է 2014 թվականին՝ 39 տարի կառավարելուց հետո:

Իսպանացիներից շատերը նրան առանցքային դեմք են համարում, որը վիթխարի դերակատարում է ունեցել 1975 թվականին գեներալ Ֆրանկոյի մահից հետո Իսպանիան բռնապետությունից ժողովրդավարության անցման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ