News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության անդամները այսօր՝ օգոստոսի 26-ին, ստորագրահավաք են իրականացնում Էջմիածին քաղաքում:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» (Ստամբուլյան) կոնվենցիան: Արդարադատության նախարարությունը պնդում է, որ կոնվենցիան թյուրընկալումների տեղիք է տվել եւ հանդես է գալիս կոնվենցիայի վավերացման օգտին։ «Ոչ Ստամբուլյան կոնվենցիային» նախաձեռնության անդամները վտանգներ են տեսնում եւ պնդում են, որ կոնվենցիան չպետք է վավերացվի։

Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետությունից կոնվենցիան վավերացրել է 34-ը: Ստորագրել, սակայն չեն վավերացրել 11-ը, այդ թվում՝ Հայաստանը: Չեն ստորագրել Ռուսաստանը եւ Ադրբեջանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ