News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Եթե Ադրբեջանն իսկապես անկեղծորեն շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, ապա նույն չափով պետք է շահագրգռված լինի Արցախի ընտրված իշխանությունների հետ բանակցություններով: Այս մասին հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ ելույթ ունենալով Երեւանում անցկացվող դեսպանների եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համաժողովում:

Ներկայացնելով երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները՝ նախարարը նշեց, որ Արցախի հարցում հայկական կողմը ղեկավարվում է տարածաշրջանում անվտանգության պահպանման նպատակով, ինչը բխում է տարածաշրջանային բոլոր երկրների շահերից: «Մենք տեսել ենք մեր հարեւան տարածաշրջաններում անվտանգության համակարգի փլուզման ծանրագույն հետեւանքները»,- նշեց ԱԳ նախարարը՝ շեշտելով  ռազմա-քաղաքական հավասարակշռության ահպանման կարեւորությունը: Նրա խոսքով՝ Հայաստանն այս ուղղությամբ հետեւողականորեն ջանքեր է ձեռնարկում:

Նախարարը միաժամանակ նշեց ռազմա-քաղաքական հավասարակշռությունը խախտելու Ադրբեջանի փորձերի մասին: «Հայաստանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից, սակայն չի կարող ընդունել Ադրբեջանի կողմից բացահայտ կամ քողարկված ուժի կիրառման սպառնալիքները եւ հրադադարի ռեժիմը պայմանական դարձնելու որեւէ նկրտում: Լարվածության պայմաններում բանակցություններ վարելու Ադրբեջանի ջանքերը խոչընդոտում են խաղաղության նպաստող միջավայրի ձեւավորմանը եւ ըստ այդմ չեն նպաստում հիմնախնդրի տեւական եւ համապարփակ կարգավորմանը: Ադրբեջանն իր անփոփոխ հայատյաց քաղաքականությամբ շարունակում է մնալ Արցախի ժողովրդի գոյության սպառնալիք»,- նշեց ԱԳ նախարարը:

Նախարարը միաժամանակ շեշտեց, որ խաղաղությունն այլընտրանք չունի, Հայաստանը եւ Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։ ԱԳ նախարարը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում միջազգայնորեն ընդունված միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության եւ համանախագահ երկրների դերակատարումը արցախյան հիմնահարցի կարգավորման եւ տարածաշրջանային խաղաղության պահպանման գործում։

Նախարարի խոսքով՝ Հայաստանը հստակ արտահայտել է իր մոտեցումները ղարաբաղյան խաղաղ կարգավորման առնչությամբ եւ այս տեսակետից հատուկ ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում մարտի 12-ին Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում եւ օգոստոսի 5-ին Վերածննդի հրապարակում անցկացված հանրահավաքին ելույթները:

«Ղարաբաղյան խաղաղ գործընթացում կարգավիճակի եւ անվտանգության խնդիրները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Հայաստանը չի կարող գնալ կարգավորման որեւէ տարբերակի, որը կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ սահմանափակել ինքնորոշման իրավունքի իրականացման շրջանակը:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ բոլոր պայմաններում կիրառելի մարդու անօտարելի իրավունքները ենթադրում են նաեւ ազատ կամարտահայտում, որը ներառում է նաեւ Արցախում ազատ ընտրությունների իրականացումը եւ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված իշխանության ներկայացուցիչների գործուն ներգրավումը բանակցային գործընթացում:

Եթե Ադրբեջանն անկեղծորեն շահագրգռված է հակամարտության խաղաղ կարգավորմամբ, ապա պետք է նույնչափ շահագրգիռ լինի Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչների հետ բանակցելու մեջ»,- նշեց ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ