News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երկար սպասված թռիչքը դեպի Մարս կարող է վտանգավոր լինել աստղագնացների համար. այն կարող է դառնալ ուղեղի վնասման պատճառ: NASA-ի փորձագետները փնտրում են աստղագնացներին պաշտպանելու ուղիները, որոնք կմասնակցեն առաքելությանը, հաղորդում է Americaru-ն:

Դեպի Մարս կամ հեռավոր տիեզերքում այլ վայրեր ճանապարհորդող աստղագնացները կլքեն Երկրի պաշտպանիչ շերտը մի քանի ամիս կամ անգամ մի քանի տարի տեւողությամբ: Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ քրոնիկ ճառագայթումը տիեզերքում կարող է վնաս հասցնել՝ ներառյալ պարզ միտք ունենալու ունակությունը, քանի որ ուղեղը կարող է տուժել:

«Հնարավոր է՝ դա ամենամեծ խոչընդոտն է, որը մարդկությունը պետք է որոշի Երկրի ուղեծրի սահմաններից դուրս գալու համար»,-ասում են հետազոտողները ENeuro-ում հրապարակված հոդվածում:

Իրվինում Կալիֆոռնիայի համալսարանից ճառագայթային ուռուցքաբան դոկտոր Մունջալ Աչարյան նշում է, որ ճառագայթային ազդեցությունն իր հետքն է թողնում ուղեղի ֆունկցիաների վրա բջջային մակարդակում՝ հավելելով, որ այդ ազդեցությունը կարող է դժվարեցնել աստղագնացների արդյունավետ արձագանքը անկանխատեսելի հանգամանքների կամ սթրեսային իրավիճակների նկատմամբ: Առնվազն յուրաքանչյուր հինգերորդ աստղագնացը, որը կմեկնի դեպի Մարս, կվերադառնա կոգնիտիվ ֆունկցիաների լուրջ դեֆիցիտով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ