News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է անում ստեղծել հակաահաբեկչական ճակատ միջազգային կազմակերպությունների ուժերով։ Այս մասին նա այսօր ասել է Մինսկում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված միջազգային գիտաժողովում, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։

Պետության ղեկավարի խոսքով՝ Բելառուսը շարունակում է աջակցել հակաահաբեկչական բոլոր միջոցառումներին ՄԱԿ շրջանակում։ Ամրապնդվում են գործընկերային կապերը հակաահաբեկչության ոլորտում, երկիրը մասնակցում է մասնագիտացված տեղեկատվության եւ առաջավոր փորձի փոխանակմանը, ահաբեկչության դեմ պայքարի համակարգողների ցանցի ձեւավորմանը։

«Ահաբեկչական ակտիվության մասշտաբն այսօր պահանջում է դուրս գալ մեկ կազմակերպության շրջանակից։ Համոզված եմ, որ միահամուռ հակաահաբեկչական ճակատի ստեղծումը ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ՇՀԿ եւ այլ միջազգային կազմակերպությունների ուժերով միակ ճիշտ միջոցն է այդ սպառնալիքին հզոր եւ արդյունավետ դիմակայելու համար»,- ասել է Բելառուսի նախագահը։

Նա նաեւ կարծում է, որ  երկու շրջան՝ ԵԱՀԿ-ն եւ ԱՍԵԱՆ-ը միավորելու գաղափարը Մինսկում հակաահաբեկչական կոնֆերանսի հովանու ներքո՝ նույնպես հրատապ է եւ արդիական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ