News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 5-ի նիստում որոշ դիտողություններով հավանություն տվեց ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեկ տարով (մինչեւ 2020-ի դեկտեմբերի 31-ը) ավելացված արժեքի հարկից ազատել ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից մինչեւ 4 տարեկան ավտոմեքենաների ներմուծումը:

Նախագծի ընդունման հիմնավորման համաձայն՝նախագծի ընդունումը նպատակ ունի խթանել առավել ցածր արտանետումներ ունեցող,  մինչեւ չորս տարի ներառյալ` թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող տրանսպորտային միջոցների ներմուծումը, մեղմել 2020 թվականի հունվարի 1-ից ԵՏՄ տարածք տրանսպորտային միջոցների ներմուծման մաքսային դրույքաչափերի՝ ՀՀ համար սահմանված արտոնյալ ժամկետի սպառման հետեւանքով նոր դրույքաչափերի կիրառության ազդեցությունը եւ նպաստել ոլորտում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող կազմակերպությունների շրջանառու միջոցների ավելացմանը:

Այս առնչությամբ, կառավարության պատասխանում նշվում է.

«Օրենսդրական նախաձեռնության հիմքում դրված քաղաքականության վերաբերյալ սկզբունքային առարկություններ չկան:

Միեւնույն ժամանակ, հայտնում ենք, որ նախագծի՝ այս տեսքով ընդունումը խիստ ռիսկային է հարկումից խուսափելու հնարավորությունների ձեւավորման տեսանկյունից: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ նախագծի՝ այս տեսքով ընդունման պարագայում ֆիզիկական անձը, որը մտադիր է ավտոմեքենա ներմուծել Հայաստանի Հանրապետություն, սահմանված կարգով կգրանցի որեւէ կազմակերպություն, կներկայացնի կամավորության սկզբունքով ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն եւ առանց ԱԱՀ-ի վճարման Հայաստանի Հանրապետություն կներմուծի ավտոմեքենա, որը կօգտագործվի անձնական նպատակներով:

Ավելին, ներմուծման օրը ներառող հարկային տարվա ավարտից հետո՝ հաջորդ տարվա սկզբին, կազմակերպությունն արդեն կարող է սահմանված կարգով ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կամ շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարություն, ձեռք բերել հարկման այլընտրանքային եւ, ըստ էության, արտոնյալ համարվող համակարգում գործունեություն իրականացնելու իրավունք եւ առանց հարկեր վճարելու կամ շրջանառության հարկի շատ փոքր գումարներ վճարելով ավտո-մեքենան վաճառել այն ֆիզիկական անձին, որի կողմից այն փաստացի շահագործվում է:

Արյունքում կունենանք մի վիճակ, երբ առանց ԱԱՀ վճարելու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում ֆիզիկական անձի կողմից շահագործվող ավտոմեքենա: Այս խնդիրը լուծելու եւ առաջարկվող արտոնությունը հասցեական դարձնելու համար առաջարկում ենք նախագծում հստակ ամրագրել, որ արտոնությունը կիրառելի է ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունների կողմից ներմուծվող միայն այն ավտոմեքենաների մասով, որոնք ներմուծվել են իրացման նպատակով:

Հայտնում ենք նաեւ, որ վերոնշյալ ռիսկերն աշխատանքային կարգով քննարկվել են նաեւ նախագծի հեղինակի հետ եւ ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Բացի այդ, հայտնում ենք, որ եթե այդուհանդերձ նախագծի ընդունման պարագայում ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտները որոշ դեպքերում շրջանառու ֆինանսական միջոցներ տնտեսելու ավելի լայն հնարավորություններ են ստանալու, ապա հարկ է նկատել, որ այդ ֆինանսական միջոցների օգտագործման այլընտրանքային արժեքը վճարելու է պետությունը, քանի որ հակառակ պարագայում պետությունը կարող էր տնօրինել այդ ռեսուրսները կամ այդ չափով պակաս փոխառու միջոցներ ներգրավել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ