News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան փորձել է շրջանցել միջազգային պատժամիջոցները եւ երկիր մտցնել ավելի քան 100 հազար շիշ ռուսական ու բելառուսական օղի։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Yonhap-ին, այս մասին հաղորդել են ՄԱԿ Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կոմիտեի փորձագետներն իրենց զեկույցում։

Նրանց տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերին կասեցվել էր Հյուսիսային Կորեա 14,1 հազար դոլար արժողությամբ 15,5 հազար շիշ բելառուսական օղու, իսկ այս տարվա փետրվարին՝ 27,1 հազար դոլար արժողությամբ 90 հազար շիշ ռուսական օղու ներկրումը։

Ալկոհոլը պատկանում է ճոխության առարկաների այն կարգին, որոնք արգելված է ներկրել Հյուսիսային Կորեա ՄԱԿ ԱԽ 1718 բանաձեւով, որն ընդունվել է 2006 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան երկրի կողմից իրականացված առաջին միջուկային փորձարկման։ Հետագայում արգելված ապրանքների ցուցակը բազմիցս ընդլայնվել է, մասնավորապես՝ 2016-ի մարտին դրա մեջ մտցվել են թանկարժեք ժամացույցները, բյուրեղապակե իրերը, ձնագնացներն ու զբոսանավերը։

ՄԱԿ փորձագետները տեղեկացրել են նաեւ, որ տեղեկություն են ստացել այն մասին, որ Փհենյանի «Թեսոն» հանրախանութը կապ ունի ընկերությունների համանուն խմբի հետ, որը մասնակից է Հյուսիսային Կորեայի հրթիռային ծրագրի զարգացմանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ