News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նամակ է հղել Եվրամիության արտաքին հաաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով պարտավորությունների կրճատման երրորդ փուլն սկսելու մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում է ԻՌՆԱ-ն։

«Արտաքին գործերի նախարարն այսօր նամակ է ուղարկել տիկին Մոգերինիին։ Դրանում ասվում է, որ Թեհրանն այսօրվանից դադարեցնում է ԳՀՀԾ-ի շրջանակում իր բոլոր պարտավորությունների կատարումը, որոնք վերաբերում են միջուկային ոլորտի հետազոտություններին եւ մշակումներին»,- ասվում է Մուսավիի հայտարարությունում։

Նրա խոսքով՝ ԳՀՀԾ-ից ԱՄՆ դուրս գալու հետեւանքները, պատժամիջոցների վերականգնումը, ինչպես նաեւ եվրոպական երկրների (Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա) անկարողությունը՝ կատարելու իրենց պարտավորությունները, դարձել են միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլին անցնելու հիմնական պատճառները։ «Նամակում ընդգծվում է Իրանի պատրաստակամությունը՝ բանակցություններ վարել միջուկային գործարքի մյուս անդամների հետ բոլոր ուղղություններով»,- ճշտել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Թեհրանը սեպտեմբերի 6-ին սկսելու է ԳՀՀԾ շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլը, քանի որ ցանկալի արդյունքներ ձեռք չեն բերվել։ Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ իր միջուկային պարտավորությունների կատարմանը, եթե գործարքի մյուս մասնակիցները կատարեն իրենց պարտավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ