News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահը ողջունել է թմրաբարոն Խոակին «Էլ Չապո» Հուսմանի ճակատագիրը երկրի բնիկ ժողովրդին հանձնելու որոշումը եւ ասել, որ մեքսիկացի հանցագործների հարստությունը Միացյալ Նահանգներից պետք է վերադարձվի Մեքսիկային։

Հուսմանի փաստաբանն այս շաբաթ ասել է, որ իր հաճախորդն առաջարկել է, որպեսզի միլիարդավոր դոլարներ, որոնք ԱՄՆ իշխանությունները վերագրել են նրա բիզնեսին, հանձնվել են Մեքսիկայի բնիկ համայնքներին։

Նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը մինչ այդ ասել էր, որ ստեղծվելու է «Ռոբին Հուդ» ինստիտուտ, որպեսզի մեքսիկացի ժողովրդին վերադարձվեն «գողացված փողերը», հավանություն է տվել այդ գաղափարին։ «Ես չգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք դա, բայց եթե այդպես է, ես կարծում եմ, որ դա լավ է»,- ասել է նա։

«Բացի այդ, մենք սկսել ենք դատավարություն, որովհետեւ ցանկանում ենք, որպեսզի այն ամենը, ինչ առգրավվել է Միացյալ Նահանգներում հանցագործներից կամ կասկածյալ հանցագործներից, վերադարձվի Մեքսիկային»,- ավելացրել է նա։

Հուլիսին ԱՄՆ իշխանությունները պահանջել են դատարանի վճիռը, որի համաձայն Հուսմանը պետք է զրկվեր 12,7 մլրդ դոլարից՝ այս տարի նրա դատապարտումից հետո այն հանցագործությունների պատճառով, որոնք կապված են շորթումների եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։

Նրա փաստաբան Գոնսալես Մեզան Reuters-ին ասել է, որ թեեւ 62-ամյա Հուսմանը երբեք չի խոստովանել, որ միլիարդներ է վաստակել, նա մտածում է, որ ցանկացած փող, որը վկայակոչում են ԱՄՆ իշխանությունները, պետք է հետ ուղարկվի Մեքսիկա։

Գոնսալես Մեզայի խոսքով՝ Հուսմանը, որը պահվում է Կոլորադոյի խիստ ռեժիմի բանտում, այս գաղափարն արտահայտել է մոր եւ քույրերի հետ օգոստոսին ունեցած հեռախոսազրույցների ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ