News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր եւ նախագահ Սամվել Կարապետյանը եւ «Ավիլոն» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»:

Սամվել Կարապետյանը դարձել է ասոցիացիայի նախագահը, իսկ Կամո Ավագումյանն առաջին փոխնախագահն է:

«Ինտեֆաքսի» փոխանցմամբ, «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» հիմնադիրների թվում են «Ֆորա-բանկ»-ի նախագահ Հայկ Իգնատյանը, Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արթենյանը, «Լուդինգ» գինու ներկրող ընկերության համահիմնադիր Արմեն Շահազիզյանը, այլք:

«Հայ ձեռներեցների ասոցիացիան» համահայկական կազմակերպություն է. այն լինելու է նոր միավորում Ռուսաստանի, հետխորհրդային երկրների եւ ընդհանրապես աշխարհասփյուռ հայության համար, որի հիմնական նպատակն է լինելու հայ գործարարների համար ստեղծել համագործակցության նոր ցանց։
Ասոցիացիան կջանա դառնալ միավոր, որը կգտնի ու կկապի իրար հաջողության հասած հայերի եւ ջանքեր կգործադրի առաջարկելու եւ լուծելու համահայկական նշանակության տարբեր հարցեր ու խնդիրներ։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ