News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքական սիրախաղ է սկսել որոշ լուսանցքային ուժերի հետ սեփական թիմի աջակցության մեջ վստահ չլինելու պատճառով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ վերջին 20 օրերին «ֆլիրտ» է սկսվել քաղաքացիական հասարակությանը մոտ որոշակի քաղաքական, հասարակական ուժերի հետ: Նա հիշեցրեց, որ օգոստոսի 22-ին ընդունվեց կառավարության հայտնի որոշումը, որի համաձայն՝ ֆինանսավորում տրամադրվեց 2 հայտնի կազմակերպությունների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Transparency International», որոնք ասոցացվում են Սորոսի հիմնադրամի հետ: Բացի այդ, քաղտեխնոլոգը նշեց, որ բանակցություններ են ընթանում քաղաքական ուժերի հետ, որոնք ուղիղ կապ չունեն, սակայն ասոցացվում են վերոնշյալ հիմնադրամի հետ:

«Պատահական չէ, որ նախօրեին ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ իրենք կդիմեն գործը վերանայելու համար: Այդ ամենը պայմանավորված է իշխանությունների ներսում որոշակի խառնաշփոթով ու տարաձայնություններով: Դա մտահոգում է վարչապետին, որն էլ փորձում է նոր համաձայնությունների հասնել՝ կապված «թեժ քաղաքական աշնան» հետ: Փաշինյանը չի ապավինում միայն քաղաքական թիմի օգնությանը, քանի որ փորձը ցույց է տվել, որ այդ թիմը միշտ չէ, որ «սարի պես կանգնած է» նրա թիկունքին»,- ասաց Հակոբյանը:

Փորձագետի կարծիքով՝ ոչ իշխանական քաղաքական ուժերը, որոնք որոշակի ազդեցություն ունեն հասարակական տրամադրությունների վրա, սպառնում են պառակտել իշխանությունը: Հենց այդ պատճառով, քաղտեխնոլոգի խոսքով, Փաշինյանը սկսել է բանակցություններ վարել այսպես կոչված մարգինալ ուժերի հետ:

«Խառնաշփոթի մասին, օրինակ, վկայում է նաեւ Ամուլսարի հարցով իշխանությունների փոփոխական դիրքորոշումը»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հանդիպել է «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ նույն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ