News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցության խորացմանը միտված գործունեության համար՝ կարեւորելով կանոնավոր ռազմաքաղաքական քննարկումների անցկացումը, ռազմավարական տարբեր ոլորտներում մասնագիտական խորհրդատվական աջակցությունը, տարբեր կրթական եւ վերապատրաստման ծրագրերը, համատեղ ռազմամշակութային միջոցառումների անցկացումը եւ այլն։

Տիկին դեսպանը, իր հերթին շնորհակալություն հայտնելով, նշել է, որ համագործակցության շրջանակներում համատեղ ձեռքբերումները երկուստեք բարձր են գնահատվում եւ վստահություն հայտնել, որ փոխգործակցության զարգացումը շարունակական կլինի։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ