News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Մեղրիի բաժնում մի կին հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը ննջասենյակի բաց պատուհանի ցանցը պոկելու միջոցով, մուտք են գործել տուն եւ ննջասենյակի զգեստապահարանում գտնվող զարդատուփի միջից գողացել ոսկյա զարդեր, օծանելիք ու մետաղադրամներ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մեղրիի քրեական հետախույզները բնակարանային գողությունը բացահայտեցին հաղորդման հաջորդ օրը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի Սյունիքի մարզի Լեհվազ գյուղում ապրող մի անչափահաս, որին գողություն կատարելուն դրդել է համագյուղացի 21-ամյա մի երիտասարդ։ Նրանք հայտնաբերվել են։ Հայտնաբերվել է նաեւ գողոնը: Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ