News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շվեդիայի ամենաբարձր լեռնագագաթը այլեւս չի կարող հավակնել այդ կարգավիճակին։ Քեբնեկայսե լեռան ամենահարավային գագաթը ցածրացել է ՝ կապված Արկտիկայում տաքացման հետեւանքով սառցադաշտի հալման հետ, հայտնում է The Guardian-ը։

Հալոցքը ֆիքսել են Ստոկհոլմի համալսարանի գիտնականները։ Քեբնեկայսե լեռան գագաթներն առաջին անգամ չափել են 1880 թվականին, եւ այն ժամանակ հարավայինը զգալիորեն բարձր է եղել հյուսիսայինից։ 2019թ․ սառույցով չպատված հյուսիսային գագաթի բարձրությունը կազմել է մոտ 2097 մետր, ինչը 1,2 մետրով բարձր է հարավայինից։

Գիտնականները դեռ անցյալ տարի կասկածել են, որ լեռան հարավային գագաթը բարձրությամբ սկսել է զիջել հյուսիսային գագաթին, սակայն 2018թ․ նրանք չեն կարողացել չափումներ կատարել։

1960-ականներից սկսած Քեբնեկայսեի հարավային գագաթը իջել էր արդեն 24 մետրով։ Հատկապես ակտիվորեն սառույցը հալվում էր վերջին երկու տասնամյակներին՝ ամեն տարի գագաթը մեկ մետրով իջնում էր։ Հավանաբար, ձմռանը սառցակալելու հաշվին այն կվերականգնի իր կարգավիճակը, սակայն, ըստ գիտնականների, դա ժամանակավոր բնույթ կկրի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ