News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է աֆղանական թալիբների առաջնորդների հետ խաղաղ բանակցությունները, երբ «Թալիբանը» պատասխանատվություն է ստանձնել Քաբուլում հարձակման համար, որի հետեւանքով զոհվել է ամերիկացի զինծառայողն ու եւս 11 մարդ:

Թրամփն ասել է, որ պլանավորում էր գաղտնի հանդիպում թալիբների գլխավոր առաջնորդների հետ կիրակի Մերիլենդ նահանգի Քեմփ Դեւիդ նախագահական համալիրում: Նա նաեւ չեղարկել է Աֆղանստանի նախագահի հետ պլանավորվող հանդիպումը:

«Եթե նրանք չկարողանան պայմանավորվել հրադադարի շուրջ այդ կարեւոր խաղաղ բանակցությունների ժամանակ եւ սպանում են 12 անմեղ մարդկանց, ապա նրանք, հավանաբար, չեն կարողանա պայմանավորվել կարեւոր համաձայնագրի շուրջ եւս»,-Թրամփը գրել է թվիթերյան իր էջում:

Անսպասելի հայտարարությունը կասկածի է ենթարկել ապագա համաձայնագրի նախագիծը, որը մշակվել էր անցած շաբաթ Աֆղանստանում խաղաղության հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Զալմայ Հալիլզադի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ