News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 15
USD
522.48
EUR
632.67
RUB
7.06
ME-USD
0
Տեսնել լրահոսը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության մայոր Հովհաննես Պողոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անկարգություններ կատարելու փաստով։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա սեպտեմբերի 5-ին, ժամը 15։30-ի սահմաններում Նուբարաշենի բանտում իրենց պատիժը կրող դատապարտյալներ՝ «Նորագյուղցի Նվերիկ» մականվամբ Ն. Կ-ն, «Վաչիկ» մականվամբ Վ. Գ.-ն, ովքեր կալանավորված անձանց և դատապարտյալների մոտ ընդունված են որպես «զոն նայողներ», Նուբարաշենի բանտում կազմակերպել են զանգվածային անկարգություններ։ «Նորագյուղցի Նվերիկն» ու «Վաչիկը» հայտարարել են հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «Պռագոն», որ իրենք այլևս չեն համարվում «զոն նայողներ», չեն աջակցելու բանտի աշխատակիցների և կալանավորված անձանց ու դատապարտյալների միջև առաջացած խնդիրների լուծմանը։ Նրանք հրահանգել են բանտի աշխատանքներում ներգրավված սնունդ բաժանող դատապարտյալներին, որպեսզի նրանք իրենց պարտականությունները չիրականացնեն, որից հետո մյուս կալանավորված անձանց ու դատապարտյալներին հրահանգել են բանտում իրականացնել զանգվածային անկարգություններ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտի 3-րդ և 4-րդ մասնաշենքերում գտնվող մի քանի խցերի կալանավորներ ու դատապարտյալներ «զոն նայողների» հրահանգի հիման վրա սկսել են կատարել զանգվածային անկարգություններ, մասնավորապես, ոչնչացնելու և վնասելու եղանակով սկսել են վնասել խցերի դռներին և կերակրադռնակներին՝ կոտրելով այն, իսկ 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում խցերից վառվող առարկաներ են նետել բանտի պահպանության տարածք, ինչի հետևանքով խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը մարելու նպատակով օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայւթյան հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր էլ կրակը մեկուսացրել ու մարել են։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում Նուբարաշենի բանտի մերձակա տարածքում հավաքվել են մոտ 30-ից ավելի ավտոմեքենաներ, և 100-ից ավելի անձինք, որենց մեջ է եղել Նուբարաշենի բանտի նախկին դատապարտյալ, «Դատապարտյալների հիվանդանոց»-ի»՝ ժողովրդի լեզվով ասած՝ «ЦБ»-ի «զոն նայող», «Կոկո» մակաբնվամբ Կ. Հ-ն։ Բանտի աշխատակիցները, տեսնելով, որ կուտակումներն ավելանում է, ահազանգում են ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ժամանում է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծվ տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ։ Հավաքվածները, տեսնելով ժամանած ոստիկաններին, ավտոմեքենաներով հեռանում են հիմնարկի տարածքից։

Կալանավայրերի վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը օպերատիվ խմբերի հետ կարողանում է դադարեցնել զանգվածային անկարգությունները։

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել և հիմնվավորվել է, որ դիտավորյալ կոտրել են Նուբարաշենի բանտի մի քանի խցերի մուտքի դռների փականները, էլեկտրական մալուխների պաշտպանիչ պատյանների որոշ հատվածներ, ինչպես նաև մի քանի խցերի պատուհանների ապակիներ։

 Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազությունում հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով։ Արդեն Էրեբունու քննիչները, կատարելով քրեական գործի նախաքննություն, օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վերը նշված անկարգություններն ուղղորդված են եղել Նուբարաշենի բանտին հարակից տարածքում հավաքված մի խումբ անձանց, այդ թվում՝ «Կոկոյի» կողմից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հնդկաստանում կայծակը սպանել է 18 փղերի
Տեղի պաշտոնյաների խոսքով՝ փղերը զոհվել են Կանդոլի արգելոցում կայծակի հարվածից․․․
Ուհանում տորնադո է մոլեգնում
Տեղական իշխանությունները պարզում են տուժածների թիվը․․․
Ինքնակամ թողել է զորամասի տարածքը եւ վերադարձել տուն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում զինծառայողի մահվան հանգամանքներից
Քննություն է տարվում՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ…
Մայիսի 14-ին Սիսիանում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններոով եւս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել է. ԱՆ
Ներկայումս Սիսիանի բժշկական կենտրոնում հոսպիտալացված է 9 հիվանդ, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով…
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Բաղդասարյանի դին՝ կախված վիճակում. ՊՆ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին...
Ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ լուսանկարներն իր բջջային հեռախոսում էր պահել. 19-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լոռու մարզի Մրգահովիտ գյուղի 19-ամյա բնակիչը, 2021թ․ հունվարի 9-ին, նշված գյուղի առանձնատներից մեկի դիմաց, ծանոթ տղամարդու ընկերուհու կիսամերկ…
Ամենաշատ