News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 եւ ճանապարհային ոստիկանության 1-77 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազան է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ BMW X5 մակնիշի 50 ՕՏ 101 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սեւան ընթանալիս բախվել է КамАЗ մակնիշի՝ դիզվառելիք տեղափոխող ավտոմեքենայի հետնամասին։

Բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, եւ BMW X5-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։

Հրշեջ-փրկարարները, մարելով կրակը, ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են վարորդի՝ ամբողջովին մոխրացած դին։ Դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա եւ զննելով ավտոմեքենան՝ այնտեղ հայտնաբերել են համարանիշները, ինչը ենթադրում է, որ վարորդը ավտոմեքենայի հետեւի համարանիշները մեքենայի վրայից հանել եւ թաքցրել է բեռնախցիկում։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան վերցվել էր վարձույթով։ Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Չարենցավանի հիվանդանոցի բժիշկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել КамАЗ-ի վարորդին, ապա տեղափոխել հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ