News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ամուլսարի» հանքի շահագործման որոշումը Նիկոլ Փաշինյանն ունեցել է դեռևս անցած տարվա նոյեմբերին՝ Փարիզում «Լիդիան» ընկերության ղեկավարության հետ հանդիպման արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

Նրա գրառման մեջ, մասնավորապես, ասված է. «Այս հանդիպմանը կայացել է նոր գործարք՝ արդեն Նոր Հայաստանի պայմաններով: Սերժ Սարգսյանի պայմաններով կայացած գործարքը չեղարկվել էր՝ իրավիճակի փոփոխության պատճառով:

Հանքը պետք է շահագործվի. սա էր Փաշինյանի որոշումը հանդիպումից հետո և հետագա բոլոր գործողությունները ֆարս էին՝ հիմնավորելու իր այս որոշումը:

«Էլարդ»-ի զեկույցը, կասկածելի հանգամանքներում ծախսված 400.000$-ը, հարուցված քրեական գործը, քննչական խմբի ղեկավարի և ծառայության պետի տեղեկալի պաշտոնանկումը ոչ մի առնչություն չունեին Ամուլսարի հանքի շահագործման հետ, քանի որ, կրկնում եմ, հանքը շահագործելու որոշումը կայացված էր դեռևս անցած տարի:

Մնում է պարզել, թե Փաշինյանի համար ի՞նչն էր անընդունելի արդեն կայացած գործարքում, որ դարձավ ընդունելի «Լիդիանի» հետ հանդիպումից հետո և փոխեց ՀՀ իշխանությունների վերաբերմունքն այս լրջագույն խնդրի հանդեպ:

Նաև կարևոր է հասկանալ, թե Փաշինյանի թիմում բոլո՞րն են բավարարված նոր գործարքի պայմաններով, թե՞ դեռ մնացել են սկզբունքային և իրենց գաղափարին նվիրված մարդիկ: Ժամանակն ամեն ինչ կգցի իր տեղը, քիչ է մնացել, համբերենք …»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ