News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ցավոք, ՀԱՊԿ հիմնական փաստաթղթերում չկա կետ, որն արգելում է զենքի վաճառքը երրորդ երկրներին, որոնք հակամարտության մեջ են Կազմակերպության անդամ մյուս երկրների հետ: Սեպտեմբերի 10-ին ԱԺ նիստում Հավաքական անվտանգության մասին պայմանագրում փոփոխությունների մասին Երկրորդ արձանագրության վավերացման հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք քննադատել են ՀԱՊԿ մի շարք անդամների դիրքորոշումը, որոնք Ադրբեջանին ժամանակակից սպառազինության տարբեր տեսակներ են վաճառում:

Փոխնախարարի խոսքով՝ միջազգային իրավունքի տեսակետից նշված գործողությունները միանգամայն օրինական են եւ թույլատրելի: «Այդուհանդերձ, մենք ելնում ենք այլ հանգամանքից: Այն հարաբերությունները, որոնք ձեւավորվել են ՀԱՊԿ շրջանակում, ինչպես նաեւ ելնելով այն բանից, որ եթե մենք իսկապես ցանկանում ենք, որ այդ Կազմակերպությունը հեղինակավոր լինի, պետք է ՀԱՊԿ ներսում այլ հարաբերություններ կառուցենք: Կազմակերպության ներսում գոյություն ունեցող պայմանավորվածությունները պետք է առաջնահերթ լինեն փոխհարաբերությունների ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում»,- պարզաբանեց Քոչարյանը:

Ընդ որում՝ նա նշեց, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրում դրույթ կա, որը Կազմակերպության անդամ երկրներին թույլ է տալիս առավել մատչելի գներով ձեռք բերել ժամանակակից սպառազինության տարբեր տեսակներ: «Եվ Հայաստանը դրանից օգտվում է: Մենք այդպիսի առանձին դրույթ ունենք ե՛ւ Ռուսաստանի հետ, ե՛ւ ՀԱՊԿ շրջանակում»,- նշեց Քաոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ