News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 25
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ պատրաստվում է Գերագույն դատարանի հնարավոր որոշմանը ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Քննարկում եմ»,- պատասխանել է Խաջիմբան այն հարցին, թե դիտարկո՞ւմ է արդյոք իրավիճակ, որի պարագայում Գերագույն դատարանը կանցնի ընդդիմության կողմը եւ կչեղարկի ընտրությունների արդյունքները:

Հարցին՝ ի՞նչ կանի այդպիսի որոշման դեպքում, Խաջիմբան պատասխանել է. «Առայժմ չեմ ցանկանում բարձրաձայնել, օրինական միջոցներ կան, եւ մենք կգործենք օրենքի համաձայն»:

Աբխազիայում նախագահական ընտրությունները տեղի էին ունեցել սեպտեմբերի 8-ին: Երկրի ԿԸՀ-ն երկուշաբթի հայտարարել էր ամփոփիչ արդյունքները. հաղթել էր գործող նախագահ Խաջիմբան՝ ստանալով ձայների 47,39 տոկոսը: Սակայն ընդդիմությունը պահանջում է կրկնակի ընտրություններ նշանակել: Նրանք պնդում են, որ Խաջիմբան պետք է ստանար ձայների ոչ թե պարզ, այլ բացարձակ մեծամասնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել