News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք ցանկանում ենք հստակեցնել տրանսպորտային միջոցներ վարելու պայմանները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ նիստի ժամանակ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը:

Նրա խոսքով՝ գործող օրենսդրությունը լիովին եւ հստակ չի կարգավորում իրավական որոշ փոխհարաբերություններ, իսկ դրանցից որոշները, որպես կանոն, ամբողջությամբ օրենսդրական դաշտից դուրս են մնացել, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ինչպես իրավապահ մարմինների, այնպես էլ ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար:

«Այդ հարցերի լուծման համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել գործող օրենսդրությունում: Օրինակ՝ ՃՈ-ում մոպեդների գրանցման, հետագա վարման համար համարանիշների եւ վարորդական իրավունքի յուրացման պահանջներ, հեծանիվների վարման կանոնների հստակեցում՝ նշումով, թե որտեղ եւ ինչ պայմաններում կարող են հեծանիվ վարել մինչեւ 14 տարեկանները»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ  տվյալ փաթեթի ընդունումը կմեծացնի ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման եւ կազմակերպման ոլորտում պետական քաղաքականության արդյունավետությունը, կհստակեցնի ճանապարհային երթեւեկության մասնակիցների պարտավորություններն ու կնվազեցնի ՃՏՊ-ների պատճառով ճանապարհներին խցանումների հավանականությունը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ