News
Լրահոս
News
Ուրբաթ
Սեպտեմբեր 20
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հրաժարականից հետո այս պաշտոնին առնվազն 10 մարդ է հավակնում, հայտնում է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Դոնալդ Թրամփի աշխատակազմից հավակնորդների թվում հեռուստաընկերությունը նշում է առաջին հերթին Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկին: CNN-ի աղբյուրների տեղեկություններով՝ նա ինքն է շահագրգռված այդ պաշտոնում ծառայությամբ եւ Սպիտակ տանը մեծ հեղինակություն ունի: Նրա մրցակից կարող է դառնալ ԱՄՆ ԶՈՒ պասհեստազորի գեներալ-մայոր Ռիկի Ուոդելը, որը նախկինում մեկ տարի աշխատել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական  Հերբերտ Մակմաստերի տեղակալ: CNN-ն հավակնորդների հիմնական եռյակի մեջ է մտցրել նաեւ Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգենին, որի թեկնածությունը Սպիտակ տունը նախկինում դիտարկվում էր Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ այս պաշտոնին հավակնում են նաեւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Միկա Մալվենի Ռոբ Բլերը, Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը, Նիդեռլանդներում ԱՄՆ դեսպան Պիտ Հուքսթրան, ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կիտ Կելոգը, ԱՄՆ ԶՈՒ պահեստազորի գնդապետ Դուգլաս Մակգրեգորը, պահեստազորի գեներալ Ջեք Քինը, ինչպես նաեւ Բոլթոնին առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Ֆրեդ Ֆլիթցը:

Բոլթոնի հրաժարականը

Երեքշաբթի Թրամփը Twitter-ում հայտնել էր, որ պաշտոնանկ է արել իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականին: Ամերիկյան լրատվամիջոցներում վերջին օրերին մի ամբողջ շարք տեղեկություններ էին հայտնվել Բոլթոնի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի միջեւ սրված հակասությունների վերաբերյալ: Ավելի վաղ «Վաշինգտոն Փոստ» պարբերականը նշել էր այն մասին, որ Թրամփն աշխատում է Բոլթոնին հեռու պահել արտաքին քաղաքականության առանցքային որոշումների ընդունումից: Խոսքը, մասնավորապես, Աֆղանստանում կարգավորման Վաշինգտոնի ջանքերի մասին է, տարաձայնություններ էին նկատվում նաեւ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցերում:

NBC-ի տեղեկություններով՝ մայիսի վերջին-հունիսի սկզբին Բոլթոնին խորհուրդ էին տվել «Թրամփից հեռու մնալ եւ չմտնել փորձանքի մեջ»: Սպիտակ տան աշխատակիցները պետության ղեկավարի օգնականին էին նաեւ փոխանցել պաշտոնական ուղեւորությունների պատրվակով Վաշինգտոնից նրա հաճախակի բացակայելու ցանկության մասին: Վերջնարդյունքում Թրամփն անգամ կարգադրել էր Բոլթոնի անունը ներառել այն պաշտոնատար անձանց ցուցակի մեջ, որոնց նա կցանկանար ազատել մինչեւ ընթացիկ տարվա ավարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ