News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Եվրոպայի երկրներում միգրանտների եւ փախստականների երեխաների ուսում ստանալու հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին ասվում է Ժնեւում չորեքշաբթի ՄԱԿ փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության (ՓԳՀՎ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) եւ ՄԱԿ Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք կոչ են արել եվրոպական երկրներին «ավելացնել ռեսուրսները եւ գործնական աջակցությունն իրենց դպրոցական համակարգերի համար՝ ապահովելով, որպեսզի փախստականների, ապաստան խնդրողների եւ միգրանտների բոլոր երեխաները կարողանան որակյալ կրթություն ստանալ եւ ստանան այն»։

Ներկայում Եվրոպայի սահմաններից դուրս ծնված երեխաներն ու դեռահասները երկու անգամ ավելի քիչ հնարավորություն ունեն դպրոցում ուսուցումն ավարտելու համար, քան նրանց եվրոպացի հասակակիցները, փաստում են ՓԳՀՎ-ն, ՄՄԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը։ Հիմնական դժվարություններից են ֆինանսական միջոցների անբավարարությունը, դպրոցներում տեղերի կամ պատրաստված ուսուցիչների պակասը, լեզվական պատնեշները, հոգեբանական աջակցության բացակայությունը։ Միեւնույն ժամանակ, շատ դժվարություններ ունեն հատկապես 3-5 տարեկան երեխաներն ու 15 եւ ավելի տարիքի դեռահասները, քանի որ հաճախ նրանց վրա չի տարածվում ազգային օրենսդրությունը պարտադիր միջնակարգ կրթության մասին։

«Փախստականների երեխաների համար կրթությունը կեսնականորեն կարեւոր նշանակություն ունի»,- ասել է ՓԳՀՎ  եվրոպական գրասենյակի տնօրեն Պասկալ Մորոն։ «Որակյալ կրթությունը,- նշել է նա,- բարձրացնում է կենսական հնարավորությունները, հեշտացնում ինտեգրումը, շահավետ ճանապարհ բացում ե՛ւ ուսում ստացողի, ե՛ւ հասարակության համար»։ Նրա խոսքով՝ միջոցների ներդնումը ուսուցման մեջ «լավագույն ներդրումներից մեկն է» պետությունների համար։

ՓԳՀՎ-ն ՄՄԿ-ն եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը կարծում են, որ Եվրոպայի երկրները պետք է ընդլայնեն փախստականների եւ միգրանտների երեխաների կրթություն ստանալու հնարավորությունները վաղ տարիքում եւ աջակցեն, որպեսզի նրանք ստանան լիակատար միջնակարգ կրություն եւ պրոֆեսիոնալ մասնագիտացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում…
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Ամենաշատ