News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԴՊՀ-ին նվազեցնել տոկոսադրույքները «մինչեւ զրո եւ ավելի», որպեսզի օգնի Վաշինգտոնին վերաֆինանսավորել պարտքը ավելի ցածր տոկոսային ծախսերի եւ դրա մարման ավելի երկար ժամանակի պայմաններում, եւ մեղադրել է ԱՄՆ Կենտրոնական բանկի ղեկավարին, որ նա բաց է թողել «հնարավորությունը, որն ընձեռվում է կյանքում մեկ անգամ»,- տեղեկացնում է Reuters-ը։

«ԱՄՆ-ը միշտ պետք է վճարի ամենա... ցածր տոկոսադրույքը։ Ոչ մի գնաճ։ Միայն Ջեյ Փաուելի եւ Դաշնային պահուստի միամտությունը թույլ չի տալիս մեզ անել այն, ինչը վաղուց արդեն անում են այլ երկրներ»,- գրել է Թրամփը Թվիթերում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ